Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը շրջափակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ուղղությամբ քաղաքացիական ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրի մեջ: