ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։
«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբինյանը։