«Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում. 2-րդ փուլ» ծրագրի աջակցությամբ մշակվել և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կրթական ծրագրերում ներառվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի դասընթացը։
Դեկտեմբերի 12-ին Ռազմական համալսարանում տեղի է ունեցել «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի անցկացման համար նախատեսված լսարանի բացման արարողությունը: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում. 2-րդ փուլ» ծրագրի աջակցությամբ կահավորված լսարանի բացման արարողությանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանը:
Նույն օրը Լեյլա Ժդանովայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում. 2-րդ փուl» ծրագրի թիմին՝ ուսումնական ու կրթական միջոցառումների շրջանակում զինված ուժերի անձնակազմին աջակցելու, կարողությունները և հմտությունները զարգացնելու պատրաստակամության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են համագործակցության զարգացման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը, քննարկել հետագա համագործակցության նոր ուղղություններ, մասնավորապես, զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման ոլորտում: «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում. 2-րդ փուլ» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի շրջանակում։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդմանը՝ աջակցելով իրավական ակտերի մշակման հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ ի նպաստ Մարդու իրավունքների պաշտպանության 2020-2022 թվականների Ազգային ռազմավարության իրականացման։
Ծրագրի առանձնահատուկ նպատակը զինված ուժերում կանանց ներգրավվածության բարձրացումն է՝ Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և հանձնարարականներին համապատասխան: