Լաչինի միջանցքի արգելափակմանն ուղղված՝ Բաքվի կառավարության գործողությունները Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Արա Շավերդյանը:
«Այս միջանցքը արգելափակելու և գրավելու ցանկացած գործողություն կոպիտ և վտանգավոր երևակայություն է, որը միայն նորից կբորբոքի քնած կրակը Կովկասում»,- գրել է պատգամավորը: