ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է հրամանագրում:
Հիշեցնենք՝ Վահրամ Դումանյանն ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: