Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի առաջին եռակողմ գագաթնաժողովին։
Հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում։
Էրդողանը գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ բանակցություններ կվարի՝ հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: