Այսօր արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ բողոքի ակցիա է իրականացվել Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման կապակցությամբ։
Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ նամակներ են հանձնել՝ ակնկալելով միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի հակաօրինական վարքագծին:
Երիտասարդները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի հումանիտար աղետը կանխելու համար: