Աֆրիկյան պետությունների ղեկավարները մեկնել են ԱՄՆ՝ մասնակցելու եռօրյա գագաթնաժողովի, որը կայանալու է դեկտեմբերի 13-15-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի շրջանակում կընդունի 49 աֆրիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Աֆրիկյան միության նախագահ Մուսա Ֆակի Մահամատային:
Այն երկրները, որոնք անդամակցությունը Աֆրիկյան միությանը դադարեցվել է, չեն հրավիրվել միջոցառմանը, ներառյալ՝ Բուրկինա Ֆասոն, Մալին և Գվինեան:
Գագաթնաժողովը տեղի է ունենում Աֆրիկայում Չինաստանի և Ռուսաստանի աճող ներկայության կապակցությամբ Վաշինգտոնի զարգացող մտահոգությունների ֆոնին:
«Այս գագաթնաժողովը հնարավորություն է տալիս խորացնելու գործընկերային հարաբերությունները աֆրիկյան մայրցամաքում։ Մենք կկենտրոնանանք դրանց ամրապնդմանն ուղղված ջանքերի վրա»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն իր հերթին հայտարարել է, որ գագաթնաժողովը ցույց է տալիս Վաշինգտոնի մշտական հավատարմությունն աֆրիկացի գործընկերներին հանդեպ՝ «հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի սկզբունքների վրա»:
Նրա խոսքով՝ սպասվող հանդիպումները վճռորոշ դեր կխաղան ԱՄՆ-ի և Աֆրիկայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման ջանքերում:
Ռուսաստանից արձագանքել են ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի անցկացմանը: «Մոսկվան ուշադիր կհետևի ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովին, սակայն չի կարծում, որ այն կարող է խանգարել Ռուսաստանի և մայրցամաքի երկրների համագործակցությանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: