Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ դեկտեմբերի 14-18-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: