ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, Կառավարության ներկայացուցիչների և կառուցապատողների մասնակցությամբ տեղի է ունեցել փակ աշխատանքային քննարկում՝ շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացման թեմայով:
Կառավարությունը առաջարկում է բարձրացնել շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տեղական տուրք նաև շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար:
Մինչև այս պահը տեղական տուրք սահմանված է միայն շինարարության թույլտվությունների տրամադրման համար, ժամկետների երկարաձգման համար տուրք սահմանված չէ: