Եվրամիության խորհուրդը Բրյուսելում կայացած նիստում կարծիք է հայտնել, որ Բոսնիա և Հերցեգովինային պետք է ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալ: Վերջնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ պետությունների ղեկավարները՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։
Բրյուսելում ընթացող ԵՄ խորհրդի նիստի հիմնական թեման ԵՄ ընդլայնման խնդիրների քննարկումն էր և դեկտեմբերի 15-16-ը ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը:
Եվրահանձնաժողովը հոկտեմբերին ԵՄ խորհրդին առաջարկել էր Բոսնիա և Հերցեգովինային տալ Եվրամիության կազմի մեջ մտնելու թեկնածու երկրի կարգավիճակ և թվարկել էր այն քայլերը, որոնք պետք է կատարեր երկիրը: