ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում
անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից գազի մատակարարման դադարեցմանը:
«Դաժան ձմռան պայմաններում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անջատել է գազի մատակարարումը՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման երկրորդ օրվա հետ զուգահեռ։ Այժմ մենք հաստատ գործ ունենք հումանիտար աղետի հետ, որին միջազգային հանրությունը պետք է պատշաճ արձագանքի»,- գրել է Մարուքյանը՝ գրառման մեջ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: