Ադրբեջանն արդեն երկու տարուց ավելի ապօրինաբար գերության մեջ է պահում հայ ռազմագերի Վիգեն Էուլջեկյանին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Ալիևի ռեժիմը նրան անմարդկային վերաբերմունքի և մարդու իրավունքների տարբեր խախտումների է ենթարկել»,- գրել է կոնգրեսականը։
Փալոնը ԱՄՆ պետքարտուղարությանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել նրա և բոլոր հայ ռազմագերիների կյանքը պաշտպանելու համար: