ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կլինի Նյու-Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։