Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնում հանդիպել է քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ, քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր:
«Երևանի քույր քաղաք Լիոնը նույնպես տոնական հանդերձանքով է:
Լիոնում հանդիպեցի քաղաքապետ Գրեգորի Դուսեին, քննարկեցինք եռամյա համագործակցության ծրագիրը: Արդյունքում այն հագեցրինք մշակութային ծրագրերով:
Մեր հաջորդ հանդիպումը կլինի գարնանը Երևանում»,- Ֆեյսբուքի էջում գրել է Ավինյանը: