Մարդու իրավունքների միջազգային
օրվա խորհրդով ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ բոլոր մարզերում կանցկացնեն քաղաքացիների ընդունելություն և քննարկումներ։
Քաղաքացիները կարող են տեղում ստանալ խորհրդատվություն, դիմումներ ներկայացնել Պաշտպանին։ Կքննարկվեն նաև մարդու իրավունքներին առնչվող հարցեր տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
ՄԻՊ ներկայացուցիչները մարզերում կլինեն մինչև ժամը 18։00-ը։