Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում Հ-17 Մ-5-Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի 2 հատվածներում՝ կմ 3+310 - կմ 3+963 և կմ 7+750 - կմ 8+805 իրականացվում են վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ։ Նշված ճանապարհահատվածներն անցնում են Արմավիրի մարզի Արմավիր քաղաքով և Հացիկ բնակավայրով։
Հացիկում նորոգվում է ճանապարհի երթևեկելի մասը, կառուցվում են մայթեր։ Կիրականացվեն նաև անվտանգության բարելավման այլ միջոցառումներ։
Աշխատանքները կատարում է «Արհովշին» ընկերությունը։
Ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։ Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։