Եվրամիությունն ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ՝ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում կայացած TRT World Forum-ի ժամանակ:
Ըստ Կլաարի՝ կա խաղաղության իրական ցանկություն և դրան հասնելու հնարավորություն, սակայն 30 տարվա հակամարտությունից հետո վստահություն ստեղծելը բարդ է, ուստի ԵՄ-ն պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի այդ նպատակին հասնելու համար: