Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-24-րդ կմ հատվածում կատարվել են վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով տվյալ տեղամասի անցանելիությունը՝ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
2023 թվականին նշված ճանապարհահատվածը կնորոգվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։