Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Հայաստանն այս կազմակերպության հիմնադիր անդամ է և նիստին մասնակցել է ամբողջ պատվիրակությամբ:
Ռուս-ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված՝ նիստն անցել է բավականին լարված: