ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Նորվեգիայի NRK հեռուստաալիքի եթերում կարծիք է հայտնել, որ Ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմի։
«Վախենամ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից և կվերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մեծ պատերազմի։ Բայց ես վստահ եմ, որ մենք կխուսափենք դրանից»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է՝ Ուկրաինայի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ միայն հզոր Ուկրաինան կարող է ապահովել խաղաղություն, այդ պատճառով է Արևմուտքը ռազմական աջակցություն ցուցաբերում Կիևին:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ իրավիճակը հանգուցալուծվի, Ռուսաստանը և նախագահ Պուտինը պետք է ընդունեն, որ Ուկրաինան պետք է մնա «անկախ և ժողովրդավարական երկիր Եվրոպայում: