Ռուսաստանն ու Չինաստանը ընդլայնում և արդիականացնում են իրենց միջուկային զինանոցները։ Նման պնդմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
«Միացյալ Նահանգները նոր փուլի շեմին է, որի շրջանակներում մենք առաջին անգամ կհանդիպենք երկու խոշոր միջուկային տերությունների՝ որպես ռազմավարական մրցակիցների»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը:
Օսթինը մանրամասներ չի ներկայացրել նշված երկրների միջուկային զինանոցների ենթադրյալ ընդլայնման և արդիականացման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ-ն ինքն է կատարելագործում իր միջուկային զենքը՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ ներկայացվել է նոր ռազմավարական B-21 ռմբակոծիչ, որը կարող է միջուկային զենք կրել:
«Միջուկային տերությունները պատասխանատվություն են կրում սադրիչ գործողությունների կանխարգելման, միջուկային զենքի տարածման ռիսկի նվազեցման և լարվածության ու միջուկային պատերազմի էսկալացիա թույլ չտալու համար»,- նշել է Օսթինը: