Այս շաբաթ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներ Ստեֆանի Գիար-Բրանին և Նատո Պեիտրիշվիլիին: Այդ մասին ասված է նրա Ֆեյսբուքի էջում:
«Քննարկել ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի 1-ին փուլի ընթացքը, որի շրջանակում հիմնանորոգվում են Երևանի 12 մանկապարտեզներ, երկուսի վերանորոգումն ավարտված է, ևս մեկ մանկապարտեզի հիմնանորոգման մրցույթը հաստատման փուլում է:
Ծրագրի առաջին փուլի սահուն ընթացքը հնարավորություն տվեց սկսել բանակցություններ 2-րդ փուլն իրականացնելու համար, որի մեջ ներառելու ենք 32 մանկապարտեզներ և 6 պոլիկլինիկաներ: 2-րդ փուլի համաձայնագիրը նախատեսում ենք ստորագրել 2023 թվականի առաջին եռամսյակում»,- նշված է գրառման մեջ: