«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։
Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։
Ստեփանավանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: