Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն:
Ներքին գործերի նախարարությունը ներառելու է երեք ծառայություն՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունը ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Նախարարության ենթակայությամբ լինելու է առանձին ակադեմիա, որը պատասխանատու է լինելու կադրերի որակի համար, իրականացնելու է համապատասխան ուսուցումը: