Չնայած տարեվերջ է, բայց մարզի համայնքներում չեն դադարում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքները: Այդ մասին ասված է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի Ֆեյսբուքի էջում:
«Եթե ամփոփելու լինենք այս տարվա սուբվենցիոն ծրագրերը, ապա պետք է արձանագրենք, որ 2022 թվականին մարզի 10 համայնքի կողմից ունեցել ենք հաստատված 60 ծրագրային հայտ՝ ընդհանուր 12.1 մլրդ դրամ արժեքով:
Այս պահի դրությամբ 60 սուբվենցիոն ծրագրերից՝
-
8 ծրագիր ավարտված է,
-
41 ծրագիր ընթացքի մեջ է,
-
11 ծրագիր մրցութային գործընթացի տարբեր փուլերում է գտնվում:
Եվ այսպես, ավարտված ծրագրերով՝
-
Ակունք համայնքի Ակունք, Կապուտան, Նոր գյուղ, Կոտայք, Զառ բնակավայրերում կապիտալ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհահատվածներ.
-
Ակունքը ձեռք է բերել նաև վերհան ավտոմեքենա.
-
Ակունքի Սևաբերդ և Զառ բնակավայրերում բարելավվել են ջրամատակարարման համակարգերը.
-
Բյուրեղավան համայնքը կրկին սուբվենցիոն ծրագրերով կառուցված քաղաքային պոլիկլինիկայի համար ձեռք է բերել նոր գույք.
-
Բյուրեղավան քաղաքում արդիականացվել է ոռոգման համակարգը.
-
Բյուրեղավանի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում ասֆալտապատվել և բարեկարգվել են փողոցների, բնակելի շենքերի բակեր.
-
Ջրվեժ համայնքում կառուցվել է լուսավորության համակարգ.
-
Նաիրի համայնքի բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրի, ինչպես նաև կոյուղու ցանցերը:
Սրանք ավարտված ծրագրերն են:
Հաջորդիվ մանրամասն հաշվետվություն կներկայացնենք սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ծրագրերի բյուջեի, պետության և համայնքի մասնաբաժինների վերաբերյալ՝ ըստ առանձին համայնքների»,- նշված է գրառման մեջ: