ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրությունում (ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից։
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Յամմի բայտս» տավարի մսով լցոնած նրբաբլիթ արտադրատեսակը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերով հաստատված նորմերին:
Կիսաֆաբրիկատների արտադրության առանձին գործառույթը կասեցվել է, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ վերը նշված արտադրատեսակը համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված պահանջներին: