Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակի շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու:
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին, Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը:
Միջոցառումների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրվեն նախապես՝ քաղաքապետարանի կայքէջում, նշված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանից նաև հիշեցնում են, որ արդեն գործում է Սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ կարելի է կատարել տոնական գնումներ: