Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի Արարատ և Արտաշատ համայնքներում վերանորոգվում են մշակույթի տները։ Այդ մասին ասված է Արարատի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Արարատ քաղաքի մշակույթի տան հիմնանորոգումն արդեն ավարտական փուլում է։ Վերանորոգվում է շենքը, բարեկարգվում է կրթօջախի հարակից տարածքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 94,5 միլիոն դրամ է։
Արտաշատ համայնքում էլ վերանորոգվում են Մխչյան, Բերքանուշ, Մրգավան, Վերին Արտաշատ բնակավայրերի մշակույթի տները։ Շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։ Ծրագրի ընդհանուր արժեքը 70 միլիոն 683 հազար դրամ է, որի 65%-ը հատկացնում է Կառավարությունը, 35%-ը՝ համայնքը»,- նշված է գրառման մեջ։