Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել ևս 1 տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
2015 թ. ուժի մեջ մտած օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառմամբ:
Նախարարությունը, հաշվի առնելով ոլորտի զարգացման գերակայությունները և տվյալ պահին ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, մշակելու և Կառավարության քննարկմանն է ներկայացնելու աջակցության նոր ծրագրեր:
Նախագիծը քննարկվել է ԱԺ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ: