ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի հերթական նիստին, հայտնում են առողջապահության նախարարությունից և հիշեցնում, որ ՀՀ առողջապահության նախարարը GAVI միջազգային դաշինքի խորհրդի անդամ է և 2021-ից ներկայացնում է Հայաստանը: