ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռավար մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։
Նախարարը ողջունել և շնորհավորել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյին պատասխանատու պաշտոնին նշանակվելու առիթով։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Կապսի ջրամբարի մրցութային գործընթացը, ջրամբարի կառուցմամբ պայմանավորված Ջրաձոր գյուղի վերաբնակեցման գործընթացը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների ծրագրում առկա խնդիրները։