2022 թվականին մեկնարկած Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման անվճար սքրինինգային փորձարարական ծրագիրը շարունակում է իրականացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկաներում:
Նոյեմբերի 30-ի դրությամբ` ծրագրի շրջանակներում 50-75 տարեկան 1654 պացիենտ հետազոտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում:
Հայտնաբերվել է 86 դրական դեպք, որոնցից 9-ը պացիենտ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության՝ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Իսկ Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայում 311 հետազոտություն է կատարվել:
Դրական 4 դեպքից 2 պացիենտ ուղեգրվել է անվճար կոլոնոսկոպիայի: