Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի գարնանը մեկնարկեց Երևանյան լճի լիարժեք մաքրումը: Կառուցման օրից՝ 1970 թվականից ի վեր, լճում երբևէ այս ծավալի մաքրման գործընթաց չէր եղել:
Ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար խմ աղբ դուրս բերվեց:
Այս օրերին լճում աշխատում է աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը:
Այնտեղ, որտեղ տեխնիկայի աշխատանքն անհնարին է, աղբը հավաքվում է ձեռքով: Բայցևայնպես, լիճը մաքրելը դեռևս խնդրի վերջնական լուծում չէ, քանի դեռ քաղաքացիները աղբը նետում են ջուրը:
Աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ եղանակային պայմանները նպաստավոր են: Այս տարի նաև եղեգները չորացնելու ծավալուն գործ արվեց ավելի քան 8 հա տարածքում: Հաջորդ տարի գործընթացը կշարունակվի: Մինչ այդ տեխնիկան բացում է ճահճացած հատվածները:
Լճի մաքրմանը զուգահեռ՝ կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները: Կշարունակվի նաև ափամերձ տարածքում հանգստի գոտու շինարարությունը: