Կառավարության որոշմամբ` այսօր վաղաժամ դադարեցվել են Անի համայնքի ավագանու լիազորությունները։ Մինչ արտահերթ ընտրությունների անցկացումը` վարչապետի որոշմամբ Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Սարիբեկյանը Անի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արդյունավետ պաշտոնավարում և բարի ծառայություն եմ մաղթում»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։