ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուս գործարար Վիկտոր Բուտին, որը 2012 թվականին ԱՄՆ-ում դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման՝ զենքի ապօրինի առևտրի և ահաբեկչությանն աջակցելու մտադրության համար, հնարավոր է եղել փոխանակել ԱՄՆ քաղաքացի, բասկետբոլիստուհի Բրիթնի Գրիների հետ, որը 2022 թվականի փետրվարին Ռուսաստանում ձերբակալվել էր թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվելու համար:
Նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Փոխանակումն իրականացվել է Աբու Դաբիի օդանավակայանում: Ջո Բայդենը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գրիների հետ, որն այժմ ուղևորվում է Միացյալ Նահանգներ, նշել՝ ամերիկուհուն ոչ մի վտանգ չի սպառնում, նա տանը կլինի 24 ժամվա ընթացքում: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան երկար և լարված բանակցություններ են վարել փոխանակման շուրջ:
ՌԴ ԱԳՆ-ի տվյալով՝ Բուտն արդեն Ռուսաստանում է: Լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ մինչև փոխանակումը Վիկտոր Բուտին և Բրիթնի Գրիներին ներում է շնորհվել, հետևաբար նրանք ստիպված չեն լինի մնացած պատիժը կրել իրենց երկրներում։