Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա: Նրան ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը:
Կողմերը համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր են կնքել: Նախատեսվում է աշխարհում էներգետիկ ճգնաժամի ֆոնին ընդլայնել գործակցությունը տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ապահովման ոլորտներում:
Չինաստանի ԱԳՆ-ը նշում է, որ այս այցը չին-արաբական հարաբերությունների զարգացման պատմության մեջ դարակազմիկ էջ կդառնա: