Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը:
Բելառուսի ՊՆ տվյալով՝ օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, պաշտպանության ոլորտում գործակցության ամրապնդման հեռանկարները:
Կողմերը կանդրադառնան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։