Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք՝ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Մախաչկալայից 99 կմ հարավ-արևմուտք գրանցվել է երկրաշարժ:
5․6 մագնիտուդով երկրաշարժի ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Արցախում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Այն զգացվել է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: