Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները՝ տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման համար, խորհրդարանում հայտարարել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեր ընկալումն անփոփոխ է՝ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն Հայաստանի օրենսդրությամբ և ցանկացած պահի, երբ սա արձանագրվի թղթի վրա, այդ պահից էլ պատրաստ կլինենք սկսել աշխատանքները:
Մինչդեռ առայժմ կոնկրետ արդյունք չկա. սա խորհրդարանում հաստատել է նաև Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարն ասել է, որ կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում շատ հեռու են միմյանցից:
Մանրամասները՝ Անուշ Մուրադյանի ռեպորտաժում: