Թուրքիայի իշխանությունները կշարունակեն ապահովագրական փաստաթղթեր պահանջել նեղուցները հատող նավթատար լցանավերից՝ հայտնել են երկրի տրանսպորտի նախարարությունից։
Կառույցը միևնույն ժամանակ հերքել է տեղեկությունները, թե Բոսֆորի մերձակայքում լցանավերի խոշոր խցանումներ են։
«Բոսֆորի մերձակայքում ոչ թե 100 լցանավ է կանգնած, ինչպես նշում են որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ, այլ 15-ը: 11-ը շարժվում են դեպի ԵՄ երկրներ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ ռուսական նավթի գնի վերին սահմանաչափի մասին Եվրամիության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիան արգելել է մի շարք լցանավերի մուտքը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներ։ Լրատվականի տվյալով՝ Թուրքիան, չցանկանալով խախտել Եվրամիության որոշումը, փոխադրողներից ապահովագրական փաստաթղթեր է պահանջում: