ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության երկարաձգման հարցին:
«Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանում կայունացնող դեր է խաղում, այս առումով բավականին արդյունավետ է: Հայկական կողմը համարում է, որ լավ կլիներ՝ նրանք ավելի երկար մնային տարածաշրջանում: Եվրոպական մայրաքաղաքներից ևս այդպիսի մեսիջներ կան, որ նրանք ցանկանում են դա անել»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ եթե ԵՄ կողմից այդպիսի քայլ լինի, Հայաստանը կողջունի: