Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամենակատաղի մարտերն ընթանում են Դոնեցկում, մասնավորապես՝ Բախմուտում, բարդ է իրավիճակը նաև Լուգանսկում և Խարկովում:
Զելենսկու խոսքով՝ էներգետիկ ոլորտը նույնպես իշխանությունների ուշադրության կենտրոնում է, էներգամատակարարումն օրեցօր բարելավվում է, սակայն պլանային անջատումները շարունակվում են, քանի որ ներկայումս անհնար է ամբողջությամբ վերականգնել երկրի էներգետիկ համակարգը։
Politico-ի հետ հարցազրույցում էլ, որը Զելենսկուն ճանաչել է Եվրոպայում ամենաազդեցիկ մարդը, Ուկրաինայի նախագահն ասել է. «Հավատում եմ, որ հաջորդ տարի ամենաազդեցիկը լինելու են ուկրաինացիները, բայց արդեն խաղաղության պայմաններում»: