Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ հարուցված քրեական վարույթը կարճվել է: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ծավալուն քննության արդյունքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ու անդամներ Վիգեն Քոչարյանն ու Սերգեյ Չիչոյանը հանցավոր արարք են կատարել։
Ուստի որոշում է կայացվել նշված 3 անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու՝ մեղսագրվող արարքները չկատարելու հիմքով:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան