Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Նախատեսված է մեկ երկկողմ հանդիպում, դա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն է»,- ասել է Ուշակովը ճեպազրույցի ժամանակ:
Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը: