Տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ կարգավորման գործընթացը և դրա հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հնարավոր պայմանագրի, տարածաշրջանում հաղորդակցությունների բացման և սահմանի սահմանազատման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։
Դոնֆրիդն ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և խաղաղության գործընթացի զարգացմանը՝ կողմերի միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: