Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, երեկ Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում և այլ բժշկական հաստատություններ էին դիմել անչափահասներ՝ սննդային թունավորման ախտանիշներով:
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ «Արևիկ» բուժմիավորում է տեղափոխվել մինչև 5 տարեկան 26 երեխա: Ախտորոշվել է սուր գաստրիտ: Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն:
Դեկտեմբերի 8-ի ժամը 10:30 դրությամբ «Արևիկում» շարունակում է բուժում ստանալ 2 երեխա: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար:
Բոլոր երեխաները օգտագործել են նույն կաթնամթերքը, որի վաճառքը ժամանակավոր դադարեցվել է և նմուշառումներ են իրականացվել:
Արցախի իրավապահ մարմինների կողմից Արցախի քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ: