«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։
Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։
Դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։