ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում ստեղծվել է դրական ծնողավարման առաջին առցանց դասընթացը՝ aybuben.parenting.am։
Դասընթացն անվճար է․ այն կազմակերպվում է կարճ և մատչելի տեսադասերի միջոցով։ Ուսումնական ծրագրի նպատակն է իրազեկել ծնողներին ծնողավարման արդիական ու կարևոր թեմաների մասին՝ զարգացնելով նրանց ծնողավարման կարողությունները, նպաստելով ծնող-երեխա փոխվստահության ամրապնդմանը, խաղաղ և երջանիկ ծնողավարմանը։
Ծրագիրը բաղկացած է վեց թեմայից՝
ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցում.
կարգապահություն.
սահմանափակումներ և պատիժ.
արդյունավետ խրախուսանք.
որակյալ ժամանակ երեխայի հետ.
երեխաների հոգեբանական զարգացման տարիքային առանձնահատկությունները։
Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել
հղմամբ։
Տեսադասերը հասանելի կլինեն «Գրանցում» կոճակով կայք մուտք գործելուց հետո։ Գրանցումը՝ պարզ և արագ, մեկ բջջային հեռախոսահամարի պարտադիր առկայությամբ։
Կայքից օգտվելու հուշումներին հնարավոր է ծանոթանալ նշված
հղմամբ:
2020 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (UNICEF) ընդհանուր սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումն ու դեպքի վարումը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
ԱՍՀՆ համագործակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, aybuben.parenting.am ծնողավարության ծրագիրը համագործակցության լավագույն արդյունքներից է։