ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձավ «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիների վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք՝ նրանք դեկտեմբերի 3-ին փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Նրանց հետ բանակցել է Արցախում տեղակայված ռուսական զորակազմի հրամանատարությունը:
«Բնականաբար, պրովոկացիա է, այնտեղ բնապահպան տեսնել շատ դժվար կլինի, որովհետև բոլորի համար հասկանալի է, որ այնտեղ բնապահպանական հարց չկա: Այդ պրովոկացիաները խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
Քանի որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ գտնվում է ՌԴ խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, բնականաբար, աշխատանք է տարվում, որպեսզի Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովվի ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության»,- ասաց Գրիգորյանը: